ՊՐՈՏԱՐԳՈԼԻ ԼՈՒԾՈՒՅԹ 2%, 3% 15ՄԼ

Բաղադրությունը 100 մլ: Ակտիվ նյութ`2,0 կամ 3,0 գ արծաթի պրոտեինատ: Օժանդակ նյութ`թորած ջուր մինչև 100 մլ:
Դեղաբանական ազդեցությունը: Օժտված է տտպող, հականեխիչ և հակամանրէային հատկություններով:
Օգտագործման ցուցումներ: Լարինգիտ, ֆարինգիտ, ցիստիտ, ուրեթրիտ, սուսանակային քրոնիկ միզուկաբորբ:
Կիրառման եղանակը և դեղաչափը: Կիրառվում է տեղային` վերին շնչուղիների լորձաթաղանթների լվացման համար: 2% դեղը պետք է 1-2 կաթիլ կաթեցնել քթանցքերի մեջ, օրական 2 անգամ: Ուրոլոգիայում օգտագործվում է 3% լուծույթը՝ միզուկի և միզապարկի լվացման համար:
Հակացուցումներ և կողմնակի ազդեցություններ: Բարձր զգայունություն դեղի նկատմամբ: Ըմպանում, քթանցքներում այրոցի, քորի, ցավի ձևով լորձաթաղանթի թեթև գրգռվածություն:
Պահման պայմաններ: Պահպանել 15-25°С պայմաններում, լույսից պաշտպանված և երեխաներին անհասանելի տեղում:
Պիտանիության ժամկետը՝ 1տարի:

Ձեզ կարող է հետաքրքրել նաև `