«ՆԱՐԻՆ-Է» ՆՐԲԱՔՍՈՒՔ ԱՅՐՎԱԾՔՆԵՐԻ ԴԵՄ 40 Գ
Այրվածքների համար նախատեսված «Նարին-Է» նրբաքսուքը պարունակում է կաթի շիճուկ՝ հարստացված կաթնաթթվային Lactobacillus acidophilus - շտամ Եր-2 317/402 (պրոֆ. Լ. Ա. Երզնկյան, 1964թ.) բակտերիաների նյութափոխանակության արդյունքներով: Այդ արդյունքներն հակադարձ ակտիվություն են ցուցաբերում մի շարք գրամ դրական և գրամ բացասական բակտերիաների ու Candida տեսակի սնկերի նկատմամբ: «Նարին-Է»-ն բնական եղանակով մասնակցում է տեղական և ոչ սպեցիֆիկ իմունային համակարգի կարգավորմանը, ինչպես նաև ունի հակասեպտիկ, հակաբակտերիալ, հակավիրուսային, հակասնկային և իմունոխթանիչ ազդեցություն: Նրբաքսուքը թեթևացնում է բորբոքումները, այտուցները, հանգստացնում և փափկեցնում է մաշկի գրգռվածությունը այրվածքներից (ներառյալ արևի այրվածքները) և կոսմետիկ պրոցեդուրաներից հետո: Որպես արժեքավոր բաղադրիչների համալիր ՝ նպաստում է մաշկի արագ վերականգնմանը, հանգստացնում, խոնավացնում և արագացնում է բուժման գործընթացը, վնասված մաշկի բջիջների վերականգնումը: Քսուքն ունի նաև հակաբորբոքային ակտիվություն և ապահովում է մաշկի ապաքինումը `առանց դրա վրա կոշտացած սպիների առաջացման: