ԿՈՐՎԱԼՈԼ կաթիլ 30մլ

Բաղադրությունը 100 գրամում: α-բրոմիզովալերիանաթթվի էթիլային եթեր – 20գ, նատրիումի ֆենոբարբիտալ – 18.26գ, անանուխի յուղ – 1.4գ, էթիլ սպիրտ – 58մլ, թորած ջուր – մինչև 100մլ:
Դեղաբանական ազդեցությունը: Հանգստացնող, կծկանքալույծ:
Օգտագործման ցուցումներ: Գերդրդվածությամբ ուղեկցվող նևրոզներ, պսակային անոթների ոչ խիտ արտահայտված կծկանք, տախիկարդիա, անքնություն, հիպերտոնիկ հիվանդության վաղ շրջան, աղիների կծկանք:
Կողմնակի ազդեցություն: Կարող են նկատվել քնկոտություն և թեթևակի գլխապտույտ, որոնք անցնում են դեղաչափը նվազեցնելով: Հազվադեպ նկատվում են ալերգիկ ռեակցիաներ ու դիսպեպտիկ խանգարումներ:
Օգտագործման եղանակն ու դեղաչափը: Դեղի դոզավորումն ու ընդունման տևողությունը կատարվում են անհատապես: Նշանակում են ներքին ընդունման համար՝ օրական 3 անգամ, ուտելուց առաջ, 15-30-ական կաթիլ, փոքր քանակությամբ ջրով կամ շաքարի կտորի վրա լցրած: Անհրաժեշտության դեպքում մեկ ընդունման դեղաչափը կարելի է մեծացնել՝ մինչև 40-50 կաթիլ:
Պահպանման պայմանները: Պահպանել 15-25°С պայմաններում, մութ և երեխաներին անհասանելի տեղում:
Պիտանիության ժամկետը՝ 1 տարի, 6 ամիս:

Ձեզ կարող է հետաքրքրել նաև `

ՅՈԴԻՆՈԼ 100մլ
ՅՈԴԻՆՈԼ 100մլ
ԱԴԱՄԱՆԴՅԱ ԿԱՆԱՉ  սպիրտային լուծույթ 1% 10մլ
ԱԴԱՄԱՆԴՅԱ ԿԱՆԱՉ սպիրտային լուծույթ 1% 10մլ
ՋՐԱԾՆԻ ՊԵՐՕՔՍԻԴ 3% 150մլ
ՋՐԱԾՆԻ ՊԵՐՕՔՍԻԴ 3% 150մլ