ԳԼԻՑԵՐԻՆ ՄԻԿՐՈՀՈԳՆԱ 5 մլ

ԴԵՂԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀՐԱՀԱՆԳ (ՆԵՐԴԻՐ-ԹԵՐԹԻԿ) ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՊԱՌՈՂԻ ՀԱՄԱՐ ԳԼԻՑԵՐԻՆ Glycerin Առևտրային անվանում Գլիցերին Համընդհանուր անվանում Գլիցերոլ Դեղաձև Արտաքին և տեղային (միկրոհոգնա) կիրառման լուծույթ: Նկարագրություն Անգույն, խոնավածուծ, քաղցր համով օշարականման հեղուկ: Բաղադրություն Ակտիվ բաղադրատարր՝ գլիցերին – 90 գ, օժանդակ նյութ՝ մաքրված ջուր – 10 գ: Դեղաբուժական խումբ Մաշկը պաշտպանող և փափկեցնող դեղեր: Փորկապության բուժման համար կիրառվող դեղեր: Անատոմիական-բուժական-քիմիական ծածկագիր D11AX A06AG04 Դեղաբանական ազդեցություն Գլիցերինը տեղային ազդեցությամբ լուծողական դեղ է: Այն թեթևակի գրգռում է ուղիղ աղու լորձաթաղանթը և ռեֆլեկտոր մեխանիզմով խթանում է աղիների շարժունակությունը (պերիստալտիկա): Գլիցերինը նպաստում է կղազանգվածի փափկեցմանը: Արտաքին կիրառման դեպքում ցուցաբերում է մաշկը պաշտպանող և փափկեցնող ազդեցություն: Դեղակինետիկա Գլիցերոլը գործնականում չի ներթափանցում մաշկ, սակայն լավ է ներծծվում լորձաթաղանթներից: Ցուցումներ Գլիցերինը ցուցված է՝ տարբեր ծագումով փորկապությունների (այդ թվում՝ սովորական, տարիքային, սահմանափակ շարժունակության արդյունքում առաջացած), մաշկի չորության (տեղային կիրառում) բուժման համար: Կիրառման եղանակներ և դեղաչափեր Ուղիղաղիքային կիրառում Մինչև 6 տարեկան երեխաների համար թույլատրելի օրական դեղաչափը 5 մլ է, 6 տարեկանից բարձր երեխաների և չափահասների համար՝ 5-15մլ: Դեղը ցանկալի է կիրառել նախաճաշից 15-20 րոպե անց: Ուղիղաղիքային կիրառման եղանակ 5 մլ և 10 մլ ծավալով միկրոհոգնաները պատրաստի են ուղիղաղիքային կիրառման համար: Անհրաժեշտ է բացել պոլիէթիլենային փաթեթը, հեռացնել ծայրադիրի կափարիչը և կիրառել անհրաժեշտ ծավալով: Միկրոհոգնան նախատեսված է միանվագ կիրառման համար: Տեղային կիրառում Քսել մաշկի ախտահարված հատվածներին՝ ըստ անհրաժեշտության: Հակացուցումներ Գլիցերինը հակացուցված է՝ ուղիղաղիքային եղանակով կիրառելիս՝ թութքի (սրացման փուլում), հետանցքի ճաքերի, ուղիղ աղու բորբոքային հիվանդությունների և ուռուցքների դեպքում, տեղային կիրառելիս՝ գլիցերոլի նկատմամբ գերզգայնության դեպքում: Հղիություն և կրծքով կերակրման շրջան Գլիցերինը կարելի է կիրառել հղիության ընթացքում և կրծքով կերակրման շրջանում, սակայն նախքան օգտագործելը՝ անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ: Կողմնակի ազդեցություններ Երկարատև տեղային կիրառման դեպքում՝ մաշկի գրգռվածություն, ալերգիկ ռեակցիաներ: Երկարատև ուղիղաղիքային կիրառման դեպքում՝ ուղիղ աղու գրգռվածության երևույթներ, կղազատման ֆիզիոլոգիական պրոցեսի թուլացում: Գերդեղաչափում Գերդեղաչափման ախտանիշների վերաբերյալ տվյալներն առկա չեն: Կիրառման հատուկ հրահանգներ և նախազգուշացումներ Խորհուրդ չի տրվում գլիցերինը կանոնավոր կիրառել որպես լուծողական միջոց: Նշված նպատակով կիրառելիս աղիների նորմալ շարժունակության վերականգնումից հետո բուժումն անհրաժեշտ է դադարեցնել: Որպես լուծողական՝ դեղի կիրառման տևողությունը չպետք է գերազանցի մեկ շաբաթը: Փոխազդեցությունները այլ դեղերի հետ Այլ դեղերի հետ կլինիկորեն նշանակալի փոխազդեցություններ չեն գրանցվել, սակայն տեղային ազդեցությամբ այլ դեղերի հետ միաժամանակյա կիրառումը ցանկալի չէ: Փաթեթի բնութագրիչներ 100 մլ ծավալով պլաստիկ սրվակներ, 30 մլ ծավալով ապակյա սրվակներ, 5 մլ կամ 10 մլ ծավալով՝ պոլիէթիլենային անհատական տոպրակների մեջ փաթեթավորված պլաստամասսե տարաներ (միկրոհոգնաներ): Պահման հատուկ պայմաններ Պահել 15-25ºС ջերմաստիճանի պայմաններում: Պահել երեխաների համար անհասանելի տեղում: Պիտանիության ժամկետ 4 տարի: Դեղը չի կարելի կիրառել տուփի վրա նշված պիտանիության ժամկետը լրանալուց հետո: Դեղատնից բաց թողնելու կարգ Բաց է թողնվում առանց դեղատոմսի: Արտադրող ««ԷՍԿՈ-ՖԱՐՄ» ՍՊԸ, ՀՀ, 0079, Երևան, Նոր Նորքի 5-րդ զանգված, Միկոյան փ., շ. 13 Հեռ.՝ (+374 10) 673903, էլ.փոստ՝ farm-esco@mail.ru Գրանցման հավաստագրի իրավատեր «ԷՍԿՈ-ՖԱՐՄ» ՍՊԸ, ՀՀ, Երևան, Նոր Նորքի 5-րդ զանգված, Միկոյան փ., շ. 13 Հեռ.՝ (+374 10) 673903, էլ.փոստ` farm-esco@mail.ru

Ձեզ կարող է հետաքրքրել նաև `

ՖՈՒՐԱՑԻԼԻՆԻ քսուք 0.2% 25գ
ՖՈՒՐԱՑԻԼԻՆԻ քսուք 0.2% 25գ
ՎԻՇՆԵՎՍԿՈՒ  նրբամածուկ25գ
ՎԻՇՆԵՎՍԿՈՒ նրբամածուկ25գ
ՎԱԳԻ-ԿՈԼԼ Գել 10 մլ
ՎԱԳԻ-ԿՈԼԼ Գել 10 մլ