ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

service-img

Օգտագործման հրահանգներ՝ նրբաքսուքը պատրաստվում է հիդրոֆիլ հիմքով, ունի հաճելի հոտ։ «Նարինե» կաթնաթթվային մանրէների շիճուկն ունի խոնավացնող, ռեգեներացնող և փափկացնող հատկություններ։ Նրբաքսուքի բաղադրության մեջ մտնող սխտորը տալիս է լրացուցիչ բուժիչ հատկություններ: Սխտորը հարուստ է վիտամիններով՝ C, B6, B1, B2, B3, B5, B9, ինչպես նաև օգտակար միկրոէլեմենտներով՝ կալցիում, կալիում, ֆոսֆոր, սելեն, մագնեզիում, նատրիում, ցինկ, երկաթ, մանգան, և ֆիտոնցիդներով (մասնավորապես՝ եթերայուղ - ալլիցին)։ Սխտորն ունի հակավարակային, հակասնկային ակտիվություն: Նրբաքսուքն ունի սխտորի նուրբ հոտ, որը շատ արագ անհետանում է քթի լորձաթաղանթին քսելիս, այն նաև նվազեցնում է քթում չորության զգացումը։ Նրբաքսուքը ստեղծում է պաշտպանիչ թաղանթ, որը նպաստում է խոնավացմանը, պաշտպանում է բազմաթիվ վիրուսային վարակներից և նպաստում է քթի լորձաթաղանթի վերականգնմանը։ Նրբաքսուքը կարող է օգտագործվել բազմիցս օրվա ընթացքում մի քանի անգամ՝ գրիպի և այլ սուր շնչառական հիվանդությունների կանխարգելման համար։ Կարելի է օգտագործել որպես հականեխիչ և տեղային հակամանրէային միջոց՝ ձեռքերի համար: