ՔԼՈՐՈՖԻԼԼԻՊՏ - ՎԻԱԼԱՅՆ ՊԱՏՐԱՍՏԻ ՀԵՂՈՒԿ ՈՂՈՂՄԱՆ ՀԱՄԱՐ 200 ՄԼ

Քլորոֆիլլիպտ պատրաստի ողողման միջոցը պարունակում է բնական բուսական բաղադրիչներ՝ էվկալիպտ, եղինջ, սրոհունդ, դառը օշինդր, մարյամախոտ: Այս տեսակի բուժիչ բույսերը լայնորեն օգտագործվում են բերանի խոռոչի խնամքի համար՝ շնորհիվ իրենց բարձր արդյունավետության, անվտանգության և գործողության լայն սպեկտրի՝ հակամանրէային, հակաբորբոքային, վերքերի բուժման, տեղային ցավազրկող և հոտազերծող: Բաղադրություն՝ մաքրված ջուր, էվկալիպտի էքստրակտ, եղինջի էքստրակտ, սրոհունդի էքստրակտ, դառը օշինդրի էքստրակտ, մարյամախոտի էքստրակտ, նատրիումի բենզոատ։ Էվկալիպտի էքստրակտը- ունի հակասեպտիկ, հակաբորբոքային և տտիպող հատկություն: Եղինջի էքստրակտը -ունի հակաբորբոքային հատկություն և արագացնում է բերանի խոռոչի լորձաթաղանթի վերականգնման գործընթացը։ Հարուստ է վիտամիններով և հանքանյութերով։ Սրոհունդի էքստրակտը -օգտագործվում է որպես տտիպ, հակաբորբոքային և հակասեպտիկ միջոց, որը նպաստում է վնասված հյուսվածքների արագ վերականգնմանը: Դառը օշինդրի էքստրակտն -օժտված է տտիպող և հակամանրէային հատկություններով: Արագացնում է բերանի խոռոչի վնասված լորձաթաղանթի վերականգնման գործընթացը, վերացնում է տհաճ հոտը։ Մարյամախոտի էքստրակտն -օժտված է հակասեպտիկ, հակամանրէային և տտիպող հատկությամբ Առանձնահատկություն: • Բերանի խոռոչը ողողելու միջոցը պատրաստ է անմիջապես օգտագործման, այն նոսրացնելու, թրմելու կամ այլ կերպ պատրաստելու կարիք չունի. • Միջոցը հերմետիկորեն փաթեթավորվում է չկոտրվող տարայի մեջ ,ունի նաև չափիչ բաժակ: Հարմար է կրել և օգտագործել տանը, գրասենյակում, ճանապարհին։ Օգտագործման եղանակը. բերանի խոռոչը օրական 2-3 անգամ ուտելուց հետո կամ դրանց միջև ընդմիջումներով ողողելու համար։ Չափիչ բաժակի մեջ չափեք 5-10 մլ պատրաստի լեւծույթը, 1-3 րոպե ինտենսիվ ողողեք բերանը։ Օգտագործելուց առաջ թափահարեք: Նախազգուշական միջոցներ. մի օգտագործեք բաղադրությունը կազմող բաղադրիչների նկատմամբ անհատական ​​անհանդուրժողականության դեպքում: Մի կուլ տվեք, հեռու պահեք երեխաներից: Պահպանման պայմանները՝ + 25°C-ից ոչ բարձր ջերմաստիճանում, արևի ուղիղ ճառագայթներից պաշտպանված և երեխաների համար անհասանելի վայրում Թողարկման ձևը. պատրաստի ողողման միջոցը - տեղային կիրառման լուծույթ է 200 մլ շշերում: Ժամկետը՝ 36 ամիս՝ արտադրության օրվանից։ Արտադրող՝ / Սպառողներից պահանջներ ընդունող կազմակերպություն՝ ԷՍԿՈ-ՖԱՐՄ ՍՊԸ, Հայաստանի Հանրապետություն, 0014, Երևան, փ. Գ.Ներսիսյան, 10, բն. 24 Արտադրման հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն, 0079, Երևան, Միկոյան 13 փող․, հեռ.՝ +374 10 67 39 03

Ձեզ կարող է հետաքրքրել նաև `

Քլորֆիլիպտ - Վիալայն ցաղացիր 45 մլ
Քլորֆիլիպտ - Վիալայն ցաղացիր 45 մլ
ԿԱՄԵՏՈՆ – ՎԻԱԼԱԻՆ ՑՈՂԱՑԻՐ 45 ՄԼ
ԿԱՄԵՏՈՆ – ՎԻԱԼԱԻՆ ՑՈՂԱՑԻՐ 45 ՄԼ
ԻՆԳԱԼԻՊՏ – ՎԻԱԼԱՅՆ ՑՈՂԱՑԻՐ  45 ՄԼ
ԻՆԳԱԼԻՊՏ – ՎԻԱԼԱՅՆ ՑՈՂԱՑԻՐ 45 ՄԼ