ՆԱՐԻՆ-Է ՆՐԲԱՔՍՈՒՔ ՍԽՏՈՐՈՎ 15 Գ

Օգտագործման հրահանգներ՝ նրբաքսուքը պատրաստվում է հիդրոֆիլ հիմքով, ունի հաճելի հոտ։ «Նարինե» կաթնաթթվային մանրէների շիճուկն ունի խոնավացնող, ռեգեներացնող և փափկացնող հատկություններ։ Նրբաքսուքի բաղադրության մեջ մտնող սխտորը տալիս է լրացուցիչ բուժիչ հատկություններ: Սխտորը հարուստ է վիտամիններով՝ C, B6, B1, B2, B3, B5, B9, ինչպես նաև օգտակար միկրոէլեմենտներով՝ կալցիում, կալիում, ֆոսֆոր, սելեն, մագնեզիում, նատրիում, ցինկ, երկաթ, մանգան, և ֆիտոնցիդներով (մասնավորապես՝ եթերայուղ - ալլիցին)։ Սխտորն ունի հակավարակային, հակասնկային ակտիվություն: Նրբաքսուքն ունի սխտորի նուրբ հոտ, որը շատ արագ անհետանում է քթի լորձաթաղանթին քսելիս, այն նաև նվազեցնում է քթում չորության զգացումը։ Նրբաքսուքը ստեղծում է պաշտպանիչ թաղանթ, որը նպաստում է խոնավացմանը, պաշտպանում է բազմաթիվ վիրուսային վարակներից և նպաստում է քթի լորձաթաղանթի վերականգնմանը։ Նրբաքսուքը կարող է օգտագործվել բազմիցս օրվա ընթացքում մի քանի անգամ՝ գրիպի և այլ սուր շնչառական հիվանդությունների կանխարգելման համար։ Կարելի է օգտագործել որպես հականեխիչ և տեղային հակամանրէային միջոց՝ ձեռքերի համար: Բաղադրություն՝ «Նարինե» կաթնաթթվային մանրէների մետաբոլիտների արգասիք 50%, սխտոր 20%, էմուլգատոր լանետ O, կուտինա CPA, սպան 60, տվին 60։ Խորհուրդ է տրվում օգտագործել՝ քթի մեջ չորության, քթի մեջ կեղևի, մրսածության և գրիպի դեպքում, քթի վիրուսային վարակի դեպքում, գրիպի կանխարգելման համար, քթի լորձաթաղանթի վերականգնման համար, քթի լորձաթաղանթի տեղական իմունիտետի բարձրացման համար, որպես անտիսեպտիկ միջոց: Օգտագործման եղանակ՝ նրբաքսուքի փոքր քանակությունը քսել քթի խոռոչներին կամ լորձաթաղանթին: «Նարին-Է» սխտորով նրբաքսուքը կարող է օգտագործվել օրվա ընթացքում մի քանի անգամ՝ քթի խոռոչի և ձեռքերի մշակման, մաքրման և պաշտպանության համար։ Առանձնահատկություններ՝ չի պարունակում պարաբեններ և սիլիկոններ: Հակացուցումներ՝ խորհուրդ չի տրվում սխտորի և մյուս բաղադրիչների նկատմամբ անհանդուրժողականություն ունեցող մարդկանց։ Պահպանման պայմաններ՝ պահել 25°C-ից ոչ բարձր ջերմաստիճանում, լույսից պաշտպանված և երեխաների համար անհասանելի վայրում: Պիտանիության ժամկետ՝ 36 ամիս, պարկուճը բացելուց հետո՝ 6 ամիս: Թողարկման ձև՝ 15 գ. լամինատե պարկուճ: Արտադրող՝ «ԷՍԿՈ-ՖԱՐՄ» ՍՊԸ, ՀՀ, 0079, ք. Երևան, Միկոյան փող. 13, հեռ.՝ (+374 10) 67-39-03, էլ. փոստ՝ farm-esco@mail.ru, www.escopharm.am Հայաստանում անցյալ դարի 60-ական թվականներից կաթնաթթվային մանրէների հիման վրա առավել տարածված պրոբիոտիկ մթերքը նորածինների արհեստական և խառը կերակրման համար լայն կիրառություն ունեցող «Նարինե» արտադրանքն է։ «Նարինե» (շիճուկ) կաթնաթթվային մանրէների մետաբոլիտների շիճուկը ստացվել է Lactobacillus acidophilus կաթնաթթվային մանրէների մետաբոլիտների արտադրանքից՝ Եր-2 317/402 (Լ. Հ. Երզինկյան, 1964): «Նարինե» շիճուկն ունի հակամարտական ակտիվություն բազմաթիվ գրամ-դրական և գրամ-բացասական մանրէների, ինչպես նաև Կանդիդա (Candida) խմբի սնկերի նկատմամբ, չառաջացնելով նրանց մոտ կայունություն։ «Նարինե» շիճուկը բնական կերպով մասնակցում է տեղական ոչ հատուկ իմունիտետի կարգավորմանը, ինչպես նաև ունի հականեխիչ, հակամանրէական, հակավարակային և իմունոմոդուլացնող ազդեցություն: Շնորհիվ դրանով համադրվող մեծ քանակությամբ տարատեսակ վիտամինների և ցածր մոլեկուլային սպիտակուցների, որոնք ունակ են ներթափանցել օրգանիզմ մաշկի և լորձաթաղանթների միջոցով, շիճուկի օգտագործումը հանգեցնում է վնասված հյուսվածքների և վերքերի բուժման արագ վերականգնման: Հաշվի առնելով «Նարինե» շիճուկի բացառիկ հատկությունները՝ «ԷՍԿՈ-ՖԱՐՄ» ընկերությունը 2005 թվականից սկսել է արտադրել «Նարին-է» կոսմետիկ մի շարք միջոցներ, որոնց հիմնական բաղադրիչն է «Նարինե» շիճուկը: Մետաբոլիտների նշված մթերքների ստացումը և դրանց կիրառումը կոսմետիկ միջոցների բաղադրությունում, պաշտպանված է ՀՀ № 1089, 2022թ. Արտոնագրով (պրոֆ. Ա. Ձ. Համբարձումյան):

Ձեզ կարող է հետաքրքրել նաև `

ՆԱՐԻՆ-Է ԴԵՄՔԻ ՆՐԲԱՔՍՈՒՔ 40 Գ
ՆԱՐԻՆ-Է ԴԵՄՔԻ ՆՐԲԱՔՍՈՒՔ 40 Գ
ՆԱՐԻՆ-Է ՇԱՄՊՈՒՆ ՆՈՐՄԱԼ ՄԱԶԵՐԻ ՀԱՄԱՐ 200 ՄԼ
ՆԱՐԻՆ-Է ՇԱՄՊՈՒՆ ՆՈՐՄԱԼ ՄԱԶԵՐԻ ՀԱՄԱՐ 200 ՄԼ
ՆԱՐԻՆ - Է ՄԱՔՐՈՂ ԿԱԹԻԿ 120 ՄԼ
ՆԱՐԻՆ - Է ՄԱՔՐՈՂ ԿԱԹԻԿ 120 ՄԼ