ՆԱՐԻՆ-Է ՀԵՂՈՒԿ ՕՃԱՌ 150 ՄԼ

Օգտագործման հրահանգներ՝ Լավ մաքրում է մաշկը մեխանիկական աղտոտվածությունից, ունի փափկացնող և խոնավացնող ազդեցություն, մաշկին տալիս է առաձգականություն: Արդյունավետ կերպով նվազեցնում է ձեռքերի և մարմնի մաշկի մակերեսի վնասակար միկրոօրգանիզմների քանակը։ Հարմար է զգայուն մաշկի և լորձաթաղանթների համար։ Հիպոալերգիկ։ Բաղադրություն՝ Օգտագործում՝ Ձեռքի, դեմքի, մարմնի և լորձաթաղանթի չոր և զգայուն մաշկի համար։ Հարմար է ամբողջ ընտանիքի համար: Օգտագործման եղանակ՝ Քսել օճառի քիչ քանակություն որոշակի տարածքներին, ապա լվանալ գոլ ջրով: Հարմար է հաճախակի օգտագործման համար: Առանձնահատկություններ՝ Չի պարունակում պարաբեններ և սիլիկոններ: Հակացուցումներ՝ Բաղադրիչների անհատական անհանդուրժողականություն։ Նախազգուշական միջոցներ՝ Օգտագործել միայն արտաքին օգտագործման համար: Խուսափել աչքերի մեջ ընկնելուց։ Չքսել բաց վերքերին: Պիտանիության ժամկետը լրանալուց հետո միջոցի օգտագործումն արգելվում է: Պահպանման պայմաններ՝ 5°C-ից ոչ ցածր և 25°C-ից ոչ բարձր ջերմաստիճանում, լույսից պաշտպանված և երեխաների համար անհասանելի վայրում: Թողարկման ձև՝ 150 մլ սրվակ։ Արտադրող՝ «ԷՍԿՈ-ՖԱՐՄ» ՍՊԸ, ՀՀ, 0079, ք. Երևան, Միկոյան փող. 13, հեռ.՝ (+374 10) 67-39-03, էլ. փոստ՝ farm-esco@mail.ru, www.escopharm.am Պիտանիության ժամկետ՝ 36 ամիս: Պոլիեթիլենային տարան բացելուց հետո 6 ամիս:

Ձեզ կարող է հետաքրքրել նաև `

ՍՊԻՏԱԿ ԿԱՎ ԿԱՈԼԻՆ 60 Գ
ՍՊԻՏԱԿ ԿԱՎ ԿԱՈԼԻՆ 60 Գ
ՆԱՐԻՆ-Է ՇԱՄՊՈՒՆ ՆՈՐՄԱԼ ՄԱԶԵՐԻ ՀԱՄԱՐ 200 ՄԼ
ՆԱՐԻՆ-Է ՇԱՄՊՈՒՆ ՆՈՐՄԱԼ ՄԱԶԵՐԻ ՀԱՄԱՐ 200 ՄԼ
ՆԱՐԻՆ-Է ՈՏՔԻ ՆՐԲԱՔՍՈՒՔ 40 Գ
ՆԱՐԻՆ-Է ՈՏՔԻ ՆՐԲԱՔՍՈՒՔ 40 Գ