«ՆԱՐԻՆ-Է» ԲԵՐԱՆԻ ԽՈՌՈՉԻ ՈՂՈՂՄԱՆ ՀԵՂՈՒԿ

Նկարագրություն: Հայաստանում կաթնաթթվային բակտերիաների հիման վրա պատրաստված առավել տարածված պրոբիոտիկ արտադրանքը «Նարինե»-ն է, որը լայնորեն կիրառվում է նորածինների արհեստական եւ համակցված կերակրման նպատակով՝ սկսած անցյալ դարի 60-ական թվականներից:
Բաղադրություն: «Նարին-Է» բերանի խոռոչի ողողման հեղուկը պարունակում է կաթնաթթվային միկրոօրգանիզմների նյութափոխանակության արգասիքներ (կաթնաթթու, մանէասպան նյութեր, վիտամիններ)՝ խտացված վիճակում:
Օգտագործման ցուցումներ: Ատամնաբուժական միջամտություններից հետո, բերանի խոռոչի և ըմպանի բորբոքային հիվանդությունների ժամանակ, բերանի խոռոչից տհաճ հոտի դեպքում, երեխաների, մեծահասակների փառակալված լեզուն մաքրելու համար:
Օգտագործման եղանակը: «Նարին-Է»-ն խորհուրդ է տրվում օգտագործել ատամները մաքրելուց հետո: Առավոտյան, օրվա ընթացքում և երեկոյան անհրաժեշտ է բերանի խոռոչը 10–20 մլ հեղուկով 30 վայրկյանի ընթացքում ինտենսիվ ողողել: Ողողումից հետո սնունդ և հեղուկ չընդունել, չծխել 30 րոպե:
Պահպանման պայմանները: Պահպանել չոր, լույսից պաշտպանված պայմաններում, մինչև 15°С ջերմաստիճանում:
Պահպանման ժամկետը՝ 2 տարի: Թույլատրելի է նստվածքի առաջացում:
Սրվակը բացելուց հետո պիտանի է մինչև 5 օր:

Ձեզ կարող է հետաքրքրել նաև `